Միացի՛ր Ինովարիում 8.0-ին 🚀

Ողջու՜յն, ակտիվ ու ստեղծարար երիտասարդ։

Ես Ինո Մագիուսն եմ՝ Ինովարիումի քո «ուղեկիցը։

Եթե սիրում ես քո համայնքը՝ իր մարդկանցով, պատմություններով ու յուրահատկություններով, նկատում ես այնտեղ առկա խնդիրները և երբեմն մտածում ես՝ «իսկ ես ի՞նչ կարող եմ փոխել», ուրեմն այս հրավերը հենց քեզ համար է։

Ինովարիումում պատրաստի լուծումներ չենք առաջարկում։ Փոխարենը միասին սովորում ենք ուսումնասիրել, հարցեր տալ, համագործակցել, մասնակցել որոշումների կայացմանը և գաղափարները վերածել իրական գործողությունների։

Հավաքի՛ր թիմդ և միացի՛ր Ինովարիում 8.0-ին։

Ի՞նչ է Ինովարիումը

Ինովարիումը 8-ամսյա խաղայնացված կրթական ծրագիր է՝ նախատեսված 14-25 տարեկան երիտասարդների համար, ովքեր ցանկանում են լուծել իրական համայնքային մարտահրավերներ ստեղծագործ մտածողության, թիմային աշխատանքի և առաջադրանքների կատարման միջոցով: Սա սովորական երիտասարդական ծրագիր չէ. այն «տիեզերական» արկած է՝ լի մարտահրավերներով, ուսումնական հնարավորություններով և նվերներով:

Դուք թիմով կմասնակցեք դասընթացների, կկատարեք շաբաթական առաջադրանքներ և կվաստակեք ինոդրամներ՝ մեր տիեզերական արժույթը, կփոխանակեք դրանք բացառիկ նվերներով մեր ԻնոԽանութում, կաշխատեք փորձառու մենթորների և փորձագետների հետ, ձեռք կբերեք ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից, կստանաք փոքրիկ դրամաշնորհ ձեր համայնքային նախագիծը իրականացնելու համար՝ դառնալով խնդիրներ լուծող իսկական առաջնորդներ ձեր համայնքներում։


ԻնոԽանութ

Ինոխանութը ձեր թիմի դարպասն է դեպի անհավանական պարգևներ, որոնք կվաստակեք տրված առաջադրանքերը ժամանակին և պատշաճ կերպով կատարելու դեպքում։
Օգտագործե՛ք ձեր ինոդրամները իրական և թվային նվերներ ստանալու համար, որոնք կօգնեն ձեր կրթական ճանապարհին և համայնքային նախագծերին։

💡Միայն Երկրաբնակները կստանան մուտք դեպի այս բացառիկ խանութ, որտեղ «տիեզերական արժույթը» վերածվում է իրական օգուտների։

Ի՞նչ կարող է ձեռք բերել թիմը․

  • փորձագետների հետ աշխատելու լրացուցիչ ժամեր,
  • գրքեր, գրենական պիտույքներ,
  • կրթական այցելություններ,
  • Ինովարիումի բացառիկ այլ ապրանքներ կամ ծառայություններ։

Մասնակցության մակարդակները

Դու կարող ես մասնակցել ծրագրին ըստ 2 յուրօրինակ մակարդակի՝ կախված ընտրական փուլում քո թիմի ցուցաբերած արդյունքներից։

Երկրաբնակ 🌍

Այն նվիրյալների համար, ովքեր հաջողությամբ հաղթահարել են երկու փուլերը և ընտրվել որպես ծրագրի լիիրավ մասնակիցներ

➕ Ներառված են Լուսնագնաց մակարդակի բոլոր առավելությունները

✔️ Երկու 4-օրյա դեմ առ դեմ դասընթաց Գյումրիում

✔️ Առցանց և դեմ առ դեմ մենթորություն

✔️Ինոխանութի ամբողջական մուտք

✔️Դրամաշնորհ համայնքային ծրագիրն իրագործելու համար

✔️Մասնակցության վկայական

✔️Տեղական և միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորություն


Լուսնագնաց🌖

Նրանց համար, ում միավորները մի փոքր չբավարարեցին դառնալ Երկրաբնակ, բայց ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները

✔️ Հասանելիություն ծրագրի ուսումնական նյութերին

✔️Առցանց առաջադրանքներ

✔️ ԿԱԶԱ Երևանի ու Գյումրու գրասենյակներից աշխատելու հնարավորություն

✔️ Հրավեր ծրագրի եզրափակիչ միջոցառմանը

✔️ Ինոխանութից անակնկալ գիրք-նվեր ստանալու հնարավորություն

✔️ ԿԱԶԱ շրջանավարտների ցանցին անդամակցություն ծրագրին մինչև վերջ մասնակցելու դեպքում

Ծրագրի ժամանակացույց

Նշի՛ր այս կարևոր ամսաթվերը քո օրացույցում։ Ինովարիումի ճանապարհը արագ է անցնում, այնպես որ ձեր թիմով մենթորի օգնությամբ անցնելու ես ծրագրի այս փուլերով։

1

Հոկտեմբեր 4 - Հոկտեմբեր 16

Ընտրություն . բաղկացած է 2 փուլից

2

Հոկտեմբեր 19-26

Առաջին հանդիպում մենթորի հետ և առաջադրանքների ստացում

3

Հոկտեմբեր 29 - Նոյեմբեր 1

1-ին դեմ առ դեմ դասընթաց Գյումրիում

4

Նոյեմբեր - Դեկտեմբեր

Համայնքային խնդիրների հետազոտություն և վերլուծություն

5

Հունվար-Փետրվար

2-րդ դեմ առ դեմ դասընթաց Գյումրիում

6

Փետրվար - Մարտ

Համայնքային ծրագիր. նորարար լուծումների մշակում, ծրագրային հայտի կազմում

7

Ապրիլ - Հունիս

Համայնքային ծրագիր. ֆինանսավորում, իրագործում, հաշվետվություն

8

Հունիս

Ամփոփիչ միջոցառում․ տոնում🥳


Մի քանի քայլ դիմելու համար




1

Հավաքի՛ր թիմ

Կազմիր 3 երիտասարդից բաղկացած թիմ։ Նախապատվություն կտամ այն թիմերին, որտեղ կան և՛ տղաներ, և՛ աղջիկներ։ Ցանկալի է երեքդ էլ լինեք նույն համայնքից։

2

Պատրաստի՛ր մինչև 5-րոպեանոց տեսանյութ թիմիդ հետ

Ներբեռնիր ձեր պատրաստած տեսանյութը, որտեղ պետք է նորարարական մոտեցմամբ ներկայացնեք ձեր համայնքի 5 յուրահատկությունները։

3

Լրացրո՛ւ հայտադիմումը

Յուրաքանչյուր թիմ պետք է լրացնի միայն մեկ հայտադիմում

4

Ուղարկի՛ր հայտադիմումը

Հետևիր վերջաժամկետին և ուղարկիր հայտադիմումը մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ։ Չմոռանաք ստուգել այն էլեկտրոնային հասցեները, որոնք նշել եք հայտի մեջ։

Արդյունքներ

Այստեղ կարող ես տեսնել Ինովարիումի՝ 2021 թվականից առ այսօր գրանցած արդյունքները թվերով, ինչպես նաև ծանոթանալ ծրագրի մասին հարյուրավոր շրջանավարտներից մի քանիսի կարծիքին։

70

Համայնքային ծրագրեր

650+

Մասնակիցներ

55

Բնակավայրեր

65+

Թիմեր



Էլեն, 17տ, Ամբերդ

«Ինովարիումի ավարտից հետո (ինչպես նաև ընթացքում) հասկացել եմ, որ համայնքում փոփոխություններ անելը նաև մեր ձեռքերում է, որ մեր յուրաքանչյուր փոքր քայլը անգամ կարող է համայնքը ավելի լավը դարձնել։ Անհնարին ոչինչ չկա»։

Արման, 16տ, Էջմիածին

«Ինովարիումը ինձ վրա ազդել է այնքանով, որ ես սկսել եմ ճիշտ տնօրինել իմ ազատ ժամանակը և զբաղվել օգտակար գործերով»։

Քնարիկ, 15 տ, Լանջաղբյուր

«Ծրագրից հետո սկսեցի ավելի ակտիվ ներգրավվել համայնքային նախաձեռնություններում։ Առավել ոգեշնչողն այն էր, երբ հասկացա, որ համայնքիս հարցերը կարող եմ ոչ միայն նկատել, այլև լուծել»։

Գևորգ, 23 տ, Հոբարձի

«Ինովարիումին մասնակցությունը ինձ համար դարձավ ինքնաճանաչման և զարգացման կարևոր փուլ։ Ծրագրի ընթացքում ես գիտակցեցի իմ դերը ոչ միայն իմ համայնքի, այլև երկրի կյանքում, սովորեցի թիմային արդյունավետ համագործակցություն և ձեռք բերեցի նոր հմտություններ, որոնք այսօր օգտագործում եմ գործնականում»։

Իրականացված համայնքային ծրագրեր

Ամբերդ. «Դպրոցական քվեստ»

Ամբերդի թիմը իրականացրեց «Դպրոցական քվեստ» կրթաժամանցային ծրագիրը՝ ուղղված 10–16 տարեկան երեխաների ինքնակրթության, թիմային աշխատանքի և տեխնոլոգիաների ճիշտ օգտագործման հմտությունների զարգացմանը։ 4 շաբաթ շարունակ մասնակիցները Goosechase հարթակի միջոցով կատարեցին ստեղծարար առաջադրանքներ և մասնակցեցին թեմատիկ մրցույթների։ Ծրագրին մասնակցեց շուրջ 30 դպրոցական, ովքեր զարգացրին ժամանակի կառավարման, պատասխանատվության և համայնքային ներգրավվածության հմտություններ։

Ստեփանավան. «ԱԲ թատրոն»

Ստեփանավանի «ԻնոՍտեփ» երիտասարդական թիմը իրականացրեց «ԱԲ թատրոն» նորարարական ծրագիրը՝ համատեղելով թատերական արվեստը և արհեստական բանականության գործիքները։ Երիտասարդները ռեժիսորի աջակցությամբ բեմադրեցին ներկայացում՝ նվիրված Պարույր Սևակին, որտեղ օգտագործվեցին ԱԲ-ով ստեղծված վիզուալ նյութեր։ Ծրագիրը նպաստեց համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանը և երիտասարդների ստեղծագործական ներգրավվածությանը։

Մեծ Պարնի ստեղծարար թիմ

Թիմը Մեծ Պարնու համայնքում իրականացրել է սոցիալական նորարարական ծրագիր՝ ուղղված 12–18 տարեկան երիտասարդների ստեղծարար և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ Ծրագրի ընթացքում ձևավորվել է 10 հոգանոց թիմ, անցկացվել են ձեռագործ աշխատանքների աշխատարաններ, թեմատիկ դասընթացներ և հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ։ Մասնակիցները ձեռք են բերել արտադրության, թիմային աշխատանքի և մարկետինգի հիմքային հմտություններ, ինչի արդյունքում հիմնադրել են սեփական օնլայն խանութը և սկսել պոլիմերային կավից աքսեսուարների և բլոկնոտների արտադրություն։ Ծրագիրը նպաստել է համայնքում երիտասարդների ակտիվացմանը և ստեղծարար ձեռնարկատիրության զարգացմանը։


Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք նախնական փորձ անհրաժեշտ է:

Բացարձակապես ո՛չ: Ստեղծարարությունը, մոտիվացիան և դրական փոփոխություններ ստեղծելու անկեղծ ցանկությունն ավելի կարևոր են, քան փորձը: Մենք փնտրում ենք երիտասարդների, ովքեր պատրաստ են սովորել և զարգանալ:

Ո՞ր համայնքներից կարելի է դիմել։

Դիմել կարող ես Հայաստանի բոլոր մարզերից։

Ծրագրի մասնակցությունն անվճա՞ր է։

Այո, մասնակցությունն անվճար է։ Ծրագրի ընթացքում առաջացած բոլոր ծախսերը (երկօրյա դասընթացի տրանսպորտ, կեցություն, անհրաժեշտ իրեր և այլն) հոգում է կազմակերպությունը։


Պատրա՞ստ ես սկսել քո տիեզերական արկածը: Դիմի՛ր այսօր և միացի՛ր փոփոխություն բերողների համայնքին։




© 2026 Inovarium.

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ: Կայքը ստեղծվել և արտահայտում է Հիմնադրամի տեսակետները, որոնք անպայման չէ, որ համընկնեն այլոց տեսակետների հետ։

Made with